-
29.11.2016|
00:15
Հայ, վրացի, ռուսաստանցի մի շարք փորձագետներ պնդում են, որ հետխորհրդային մի շարք երկրներում ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ստեղծած բժշկակենսաբանական ռեֆերենս լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն:
-
28.11.2016|
14:13
Հաշվի առնելով, որ 2016թ. գույքահարկի վճարման վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերի 1-ը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի համաձայն, աշխատակազմի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ Երևանի քաղաքապետարանի երկու մասնաշենքերում և վարչական շրջանների աշխատակազմերում գործող բանկային կետերի և վճարահաշվարկային կազմակերպությունների աշխատանքը մինչև ժամը 19.30-ը կազմակերպելու ուղղությամբ:
-
26.11.2016|
21:50
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննեիսյանի կարծիքով՝ խորհրդարանական անցման դեպքում «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները կարևոր են:
-
26.11.2016|
13:45
Ռուսաստանցիների կեսից ավելին կարծում է, որ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ ՈՒլյուկաևի ձերբակալությունը ցուցադրական գործողություն էր և հաշիվներ մաքրելու հետևանք, այլ ոչ թե իշխանությունների իրական պայքար կաշառակերության դեմ՝ վկայում է Հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանան կենտրոնը: Այդ կարծիքին է հարցվածների 54 %-ը:
-
26.11.2016|
02:17
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռադ Ալ Հուսեյնին:
-
25.11.2016|
11:08
Այսուհետև ոչ մի տերյանական ճեմում աշնանավերջի մառախլասույզ զբոսայգում: Զի կերտում ենք ԱԶԳ-ԲԱՆԱԿ ամենագնացը և քերթում-թլպատում ենք հանրապետության հակապետականներին: Ամենագնացը զրահագնացք է, այն ճանապարհ է ընկնում Թալիշից և հասնում է Բաղրամյան պողոտա, այնուհետև, ինչ խոսք, կայանում է Հանրապետության հրապարակում: Հուռռա՜, քաջ Նժդեհի սուրը շողշողա:
-
25.11.2016|
10:52
Մի հաղորդում կա Հ2 հեռուստաալիքով` «Օդից փող»: Հայտնվում է ցուցանակ, վրան գրեր, ցուցանակի ներքևում գրված է.
-Գտնել այսքան տառից բաղկացած բառը, գտնել …,- մի խոսքով` գտնել ճիշտը:
Հիմնականում պարզունակ` պրիմիտիվ առաջադրանքներ են:
-
25.11.2016|
10:50
Խմբագրություն դիմած Երևանի Սարի թաղի 8-րդ փողոցի 48 տան բնակիչ Իրինա Ղազարյանը բողոքում էր «Սանիթեք» ընկերության աշխատակիցների վերաբերմունքից, ինչի պատճառով Էրեբունի վարչական շրջանը տուգանել է իրեն 20 հազար դրամով։ Ներկայացնենք քաղաքացու պատմությունը։
-
24.11.2016|
23:24
ՀՀ վարչապետի հանձնարարականներով՝ վերանայվել են որոշ պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը, առաջարկվում է մի քանիսը միացնել:
-
23.11.2016|
16:26
Բրիտանական Reuters-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանի երկու խոշորագույն խմբակցությունների առաջնորդները ԵՄ-ին կոչ են արել կասեցնել միավորմանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները։ Եվրոպական խորհրդարանի աջակենտրոն Եվրոպական ժողովրդական կուսակցություն խոշորագույն խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է. «Թուրքիային հասցեագրված մեր ուղերձը չափազանց հստակ է. անդամակցության բանակցությունները պետք է սառեցվեն անհապաղ»։